Դաղստանում հայրը մեքենայով վրաերթի է ենթարկել իր երկու տարեկան որդուն

Մայիսի 19-ին Դաղստանի Բոլշայա Զադոևկա գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. դժբախտ պատահարի հետևանքով մահացել է երկու տարեկան երեխա՝ հայրը պատահաբար հարվածել է տղային։ Այս մասին գրում է RT-ն:
 

«Տեղի 36-ամյա բնակիչը, վարելով «ԳԱԶ-2757» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի՝ իր որդուն, որն անսպասելիորեն մոտեցել էր մեքենային», - հայտնում է Դաղստանի ՆԳՆ պաշտոնական Telegram ալիքը։ 
 

Երեխան ծանր վնասվածքներ է ստացել և տեղում մահացել։

Քաղաքականություն

Պատահարներ