Ավանի թաղապետը ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրել 44-օրյա պատերազմում զոհված կամավորականի այրուն

Ավան վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը և տեղակալ Արսեն Հովհաննիսյանն ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրուն՝ Լիաննա Աղաջանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լիաննա Աղաջանյանը։

«Ես՝ Լիաննա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ բնույթի «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ՝ ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։

Կարճ ասած՝ փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս», - գրել է նա։

 

Մեկնաբանություններում Լիաննային հարցրել են, թե ո՞րն է եղել պատճառը նրա աշխատանքից ազատման՝ ինչին պատասխանել է․ 

 

«Որ անընդհատ ոտքի չեմ կանգնել երբ դուրս ու ներսա արել թաղապետը» ։

 

Քաղաքականություն