Պատահարներ Կարևոր

Կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը․ հայտարարություն

Unknown 1 րոպե 273 դիտում
Կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը․ հայտարարություն

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

 

Հայտնել էինք, որ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

 

«Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Մետրոպոլիտենից խոստանում են` բնականոն աշխատանքին անցնելուն պես տալ լրացուցիչ ինֆորմացիա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250