Հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է բժշկի գլխին
Մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը:
Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
McDonald's-ը Ռուսաստանից հեռանալու մասին վերջնական որոշում է կայացրել
McDonald ' s-ը հայտարարել է, որ վերջնական որոշում է կայացրել Ռուսաստանից հեռանալու մասին: Ռուսաստանում ընկերության բիզնե...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ի...
4 ուղղություններով պետք է պարալիզացնենք Երևան մտնող փողոցները. Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը, անդրադառնալով այսօրվա ավտոերթին, լրագրողների հետ զրույցում ասաց. «4 ուղղություններո...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքնե...