«Երաժշտության ձայնը բարձր ա եղել, ոստիկանի պահանջը չեմ լսել»․ լարված իրավիճակ ոստիկանի ու ցուցարարի միջև

 Երևանում «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում միջադեպ է գրանցվել: Ոստիկանները կանգնեցրել են ավտոերթի մասնակիցներից մեկի ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները ևս դուրս եկան մեքենաներից: Այս մասին հայտնում է News.am-ը:

 

Ոստիկանները նշեցին, որ մեքենան կանգնեցրել են իրենց օրինական պահանջին չենթարկվելոււ համար, վարորդը, սակայն պնդում էր, որ երաժշտության բարձր լինելու պատճառով չի լսել նրանց պահանջը։ Վարորդի հարցին՝ արձանագրել են իրավախախտում, ծառայողները պատասխանեցին՝ ոչ։

«Երաժշտության ձայնը բարձր է եղել, չեմ լսել ոստիկանի պահանջը, կարո՞ղ եք ապացուցել՝ ես ենթարկվել եմ ոստիկանների օրինական պահանջին, թե ոչ»,- ասաց վարորդը։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:.

Քաղաքականություն