Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված է. Մասկ
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Իլոն Մասկը, որը Twitter ընկերությունը ձեռք բերելու գործընթացում է, ուրբաթ հայտարարել է, որ ընկերության գնման գործարքը կասեցված է, քանի որ սպասում է համանուն սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների քանակի վերաբերյալ տվյալների հաստատմանը, գրում է BBC-ն։
«Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված է, քանի որ սպասում ենք տվյալներին առ այն, որ կեղծ հաշիվները կազմում են օգտատերերի 5%-ից պակաս», - ասվում է Մասկի գրառման մեջ:
Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Մասկը ձեռք կբերի ընկերությունը 44 միլիարդ դոլարով: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար տուգանք: Եթե Twitter-ը նախաձեռնի խզում, փոխհատուցումը կստանա Մասկը։ Գործարքի փակման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ». Սարգսյան
Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այս մասին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդե...
ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները սկսել են ազդել ՆԱՍԱ-ի տիեզերագնացների աշխատանքի վրա։ Այս մասին գրում է SpaceNews–...
Ադրբեջանցի սակրավոր է պայթել ականի վրա
Ադրբեջանի ԱԻՆ սակրավորն Աղդամում պայթել է ականի վրա, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նա...
Առգրավվել է Աբրամովիչի 10 միլիոն եվրո արժողության առանձնատունը
Պորտուգալիայի իշխանությունները առգրավել են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը հարավային Ալգարվե շրջանում։ Շք...