
333 միլիոնից ավելի` ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով. Կառավարությունը ԱԱԾ-ին գումար հատկացրեց

Կառավարությունն այսօր որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Գումարը կհատկացվի ԱԱԾ-ին՝ ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: