Սալվադորում կինը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել վիժում ունենալու պատճառով

Սալվադորում դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել մի կնոջ՝ համարելով, որ վերջինս ոչ թե վիժում է ունեցել, այլ կատարել է սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով, գրում է The Guardian-ը։
 

Ինչպես փոխանցում է Газета-ն՝ կինը ձերբակալվել է երկու տարի առաջ այն բանից հետո, երբ բուժօգնություն է խնդրել պետական ​​հիվանդանոցում:
 

Սալվադորում աբորտի բացարձակ արգելք կա. հղիության ընդհատումն արգելվում է նույնիսկ այն դեպքերում, երբ հղիությունը լինում է ինցեստի կամ բռնաբարության հետևանքով, ինչպես նաև այն դեպքերում, երբ մոր և պտղի կյանքը կամ առողջությանը վտանգված է։
 

«Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ հղիության արհեստական ​​ընդհատումը քրեականացված է, կանայք ստիպված են ապացուցել, որ պտղի մահը կամ վիժումը շտապ մանկաբարձական խնամքի հետևանք է եղել, և հնարավոր չի եղել կանխել: Եթե ​​կանայք ուժ կամ կարողություն չունեն ապացուցելու իրենց գործը կամ բախվում են իշխանությունների կողմից լիակատար անվստահության, ապա նրանց սպառնում է ազատազրկում»,- մեկնաբանել է իրավապաշտպան և Կանանց հավասարության կենտրոնի գործադիր տնօրեն Պաուլա Ավիլա-Գիլյենը։

 

Նա նշել է, որ  այս դատավճիռը մեծ հետքայլ է մանկաբարձական շտապ օգնության պատճառով վիժած կանանց անօրինական քրեականացման գործում գրանցված առաջընթացի համար։

Քաղաքականություն