Հայտնվելու ես շպագատի մեջ. Քոչարյան
Եթե երկրի արտաքին և տնտեսական քաղաքականությունները տարբեր ուղղություններով են վարվում, ապա վաղ թե ուշ հայտնվելու ես վտանգավոր իրավիճակում։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երկրի տնտեսական և արտաքին քաղաքականությունները չեն կարող տարբեր ուղղություններով գնալ, հայտնվելու ես շպագատի մեջ, այսինքն՝ մի քիչ վտանգավոր վիճակում, հատկապես, երբ վարժված չես, կարող է связка-ների համար վատ լինել»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանն ու ԵԱՏՄ հայտարարած սահմանափակումներին։
Ըստ նրա՝ այն, ինչ այսօր անում են իշխանությունները, լրջագույն խնդիրներ է առաջ բերելու գյուղատնտեսության համար։ Քոչարյանի կարծիքով՝ տպավորություն է, թե այս ամենն արվում է տեղական գյուղատնտեսությունը սպանելու և թուրքականի համար շուկա բացելու նպատակով։
«Երեկ հրճվանքով ասում էին, թե ՌԴ նախագահը զանգեց, հարցերը լուծված են, գյուղարտադրանքը կսկսի Հայաստանից հոսել, ուղիղ 3 ժամ հետո ամբողջ միրգ-բանջարեղենի վրա սահմանափակում մտցվեց։ Սրանք չեն էլ հասկացել, որ ծննդյան օրվա քաղաքավարության զանգը կապ չունի երկրի աշխարհաքաղաքական վիճակի հետ»,- ասաց Քոչարյանը։
Վստահ է՝ եթե իշխանությունը չփոխվի, ապա հայ գյուղացին պետք է մոռանա ռուսական շուկայի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...