Քաղաքականություն

Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս. Կոբախիձեի անսպասելի հայտարարությունը

Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս. Կոբախիձեի անսպասելի հայտարարությունը

 Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:


«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝ Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում`տարանցիկ գործառույթի զարգացման գործում: Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», - ասել է Կոբախիձեն։


Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։


Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը: Այս գծով բեռնափոխադրումների ծավալը հեռանկարում կարող է հասնել տարեկան մինչև 15 մլն տոննայի։


Այսօր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունն արդիականացման արդյունքում ավելացել է տարեկան մինչև 5 մլն տոննա: Ծրագրի շրջանակում վերանորոգվել և վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կմ հատվածը, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ:


Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը «Միջին միջանցքի» (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) առանցքային բաղադրիչներից մեկն է։ Գծի ամբողջական շահագործման արդյունքում նախագծի թողունակությունը կավելանա մինչև տարեկան 5 մլն տոննա (տարեկան 1 մլն տոննայից):

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250