Հիսուս Քրիստոսի արձանն ընտրված է
Հիսուսի հուշարձանը ընտրված է։ Գագիկ Ծառուկյանի սոցիալական ցանցերի փոխանցմամբ՝ քաղաքացիների մրցույթի և քվեարկության արդյունքներով հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանի էսքիզը։
«Այսօր ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը:
Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար:
Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»,- նշվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խնդրանքով հուշարձանը պետք է տեղադրվի մշակութային և պատմական արժեք չներկայացնող տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի և «Ռաֆթինգ ի...
Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինա...
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երևան ՔԿՀ-...
Հրաձգություն՝ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում
Այսօր՝ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս...