ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլուխը գետնին սեղմած, գրկած. ինչպես են բերման ենթարկվում ցուցարարները
Լարված իրավիճակ է Երևանի Ռուբինյաց փողոցում, որտեղ ընդդիմության ակցիան առաջնորդում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, նրանք Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից, մեկնարկեցին իրենց երթը։ Սակայն հասնելով Քանաքեռ-Զեյթուն` ոստիկանները պատ կազմեցին և թույլ չտվեցին երթի մասնակիցներին առաջանալ։
Իշխան Սաղաթելյանը առաջարկեց որոշ ժամանակով նստեն գետնին, սակայն ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց` ինչքան ձերբակալեն, տասն անգամ ավելանալու ենք և շարունակենք ակցիաները։
Հավելենք, որ այսօր ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ԱԺ-ում է. նիստին ներկա են նաև ընդդիմադիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, որտեղ ընթանում է Կառավարություն հարցուպատասխանը:Նիստին ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Երևան-Արարատ մայրուղում․ քաղաքացիները երթով հասան Երևան
Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան-Արարատ ավտոմայրույղին։ Այնտեղ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն ու բուք․ Գեղարքունիքը՝ հիմա
Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Auroranews.am-ը տեսանյութեր է ստանում, որտեղ երևում է, որ առատ ձյունը չի դադա...
Հաղորդավարուհին ռետինե նավակով նավարկելիս է գետն ընկել. ԱԻՆ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհ...