Ալեն Սիմոնյանը՝ մայրիկի մասնակցությամբ տարածված հայտնի տեսանյութի մասին
Սոցիալական ցանցերում առավոտից տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պատշգամբից մի քանի անգամ միջնամատ է ցույց տալիս ցուցարարներին ու թքում երթով անցնող ցուցարարների վրա։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների այս երթը առաջնորդում էին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տարոն Մարգարյանը, Տիգրան Աբրահամյանը։
«Ազատությունը» նույնականացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցում, որտեղ գրանցված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը։
Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նախ ասել է, թե միջադեպը չեն մեկնաբանում։
Ավելի ուշ ԱԺ նախագահը որոշել է արձագանքել և պնդել, թե իր մայրը՝ Մարիա Հովհաննիսյանը ցուցարարների շարքերից հնչող վիրավորնքներին է պատասխանել։ Սակայն տեսանյութում երևում է միայն երթի ընթացքում պատշգամբ դուրս եկած տիկնոջ արձագանքը։
«Այո, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել», - ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ իր մայրը պետք է անցնի պաշտոնյաներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, վիրավորելու հոդվածով։ Ասում է, թե մոր միջնամատն ու վիրավորանքը ուղղված է եղել ոչ թե նրանց, այլ երթի շարքերում գտվող իրեն վիրավորած քաղաքացիներին։
Նրա կարծիքով, իրավապահները պետք է որոշեն՝ սա ուշադրության արժանի՞ դրվագ է, թե՞ ոչ. - «Ինչ վերաբերվում է իրավական մասին, եթե, բնական է, նման հանցակազմ կա, իհարկե որևիցե մեկը օրենքի առջև առավելություն չունի և չի կարող ունենալ»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ից հերքում են Պապիկյանի անվան շուրջ տարածվող լուրերը
168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհե...
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
Քյոլնում քանդեցին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը․ Զոհրաբյան
Երբ իշխանությունդ թրքահպատակ է, իսկ Գերմանիայում դեսպանդ տրյապկա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիր...
Լուսանկարներ․ Մայրը՝ բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողից․ lurer
ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս...