Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել ՌԴ Պետդումայի 419 պատգամավորների նկատմամբ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել ՌԴ Պետդումայի 419 պատգամավորների դեմ՝ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու փորձի մեղադրանքով։ Այս մասին ասվում է գերատեսչության թելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ, գրում է Life ru-ն:
 

«Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ստորին պալատի նախագահին և բոլոր 418 պատգամավորներին  Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը ոտնահարելու մեջ կասկածվելու մասին ծանուցման ընթացակարգը...»,- նշվում է հայտարարության մեջ:
 

Քննության տվյալներով՝ ռուս խորհրդարանականների մեծամասնությունը աջակցել է բանաձևին, որով էլ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես ինքնիշխան հանրապետություններ ճանաչելու հարցը դիտարկելու խնդրանքով դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահին: Նշվում է, որ նախաքննությունն իրականացնում են ՀՔԾ մարզային վարչությունների քննչական բաժինները։

Քաղաքականություն