Որ երկրներն են իրենց կապիտալը դուրս հանել Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են. 2021 թվականին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները կազմել են 204 մլրդ 823 մլն դրամ: 

 

Նախորդ տարվա ընթացքում կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 1 մլրդ 116 մլն հազար 700 դրամ։ 

 

Օրինակ՝ Վրաստանը 11 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները: 

 

Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին 59 մլրդ 616 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարի կատարել է 40 մլրդ 133 մլն դրամի չափով ներդրում»: 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն