«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ադրբեջանցի գիտակը մարշալ Ժուկովին «գող» է անվանել. ՌԴ-ում քրգործ է հարուցվել ադրբեջանցու նկատմամբ

 ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի դեմ նացիզմի վերականգնման վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակումների համար, РИА новости-ն հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեում։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 6-ը Ասկերովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող կեղծ տեղեկատվություն։ 

Ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի չորրորդ մասով՝ ըստ դրա՝ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ 

Ասկերովը ֆեյսբուքյան գրառման մեջ Ժուկովին անվանել է «փորձառու կողոպտիչ, գող և համազգեստով մարդասպան»։

Քաղաքականություն