
Էստոնիայում մայիսի 9-ին կխստացնեն վերահսկողությունը սոցցանցերի նկատմամբ

Մայիսի 9-ի նախօրեին Էստոնիայի ոստիկանությունը կուժեղացնի վերահսկողությունը սոցցանցերի նկատմամբ և ծրագրում է միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար ավտոերթերը կանխելու համար։ Այս մասին գրում է RT-ն՝ հղում տալով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
Նշվում է, որ արգելված չէ հանգուցյալների հիշատակը հարգել. մարդկանց թույլատրվում է ծաղիկներ բերել գերեզմանոց, սակայն «ռազմական խորհրդանիշներն ու «թշնամական խոսքը» անթույլատրելի են»։
Մոլդովայի ոստիկանությունը նույնպես նախապես զգուշացրել էր, որ կպատժի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կկրեն Գեորգիևյան ժապավեն ինչպես Հաղթանակի օրը, այնպես էլ ցանկացած այլ ժամանակ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դավաճանություն է անվանել Մոլդովայում Գեորգիևյան ժապավենի կրման արգելքը։