Այլ երկրների կենտրոնական բանկերը կարող է սկսեն թաքցնել սեփական դոլարային պահուստները. Գերմանիայում զգուշացնում են
Ռուսաստանի Բանկի պահուստների սառեցումը կխրախուսի այլ երկրների կենտրոնական բանկերին «թաքցնել» սեփական դոլարային պահուստները։ Wirtschafts Woche թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի պրոֆեսոր Յան Պետեր Քրանենը։
Նա ենթադրություն է արել, որ այժմ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, հակաարևմտյան երկրները կմտածեն՝ արդյոք պետք է շարունակեն իրենց ակտիվները պահել արևմտյան հաշիվներում։
«Նրանց հավանական արձագանքը դիվերսիֆիկացնելն է՝ ոչ միայն պահուստային արժույթներով, որոնք նրանք օգտագործում են, այլ նաև որտեղ և ինչպես դրանք պահել: Դա կարելի է անել գաղտնի»,- չի բացառել փորձագետը։
«Կենտրոնական բանկերը կարող են դա անել՝ ստեղծելով «պետական ընկերություններ»», - ասել է նա:
Քրենենը նաև կարծում է, որ պետությունները մասնավոր կապիտալի շուկայում կպահեն փողերը փոքր մասերում, ինչը անհնարին կդարձնի նրանց սեփականատիրոջ նույնականացումը: Դա նրանց թույլ կտա պահպանել իրենց ներդրումները արևմտյան ֆինանսական շուկաներում, ասել է նա։
Բացի այդ, պրոֆեսորը նշել է, որ ԱՄՆ-ը դոլարը օգտագործում է Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում՝ որպես զենք, ինչը բացասաբար է անդրադառնում ամերիկյան արժույթի՝ որպես աշխարհի հիմնական պահուստային արժույթի կարգավիճակի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երևան ՔԿՀ-...
Վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին. Վարչապետի աշխատակազմի տեղակալը՝ հղի կնոջ վրաերթի մասին
Վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի...
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի և «Ռաֆթինգ ի...