Ուկրաինացիների 30 հոգանոց խումբը Հունաստանում դաժան ծեծի է ենթարկել 4 ռուսի. մանրամասներ
Ռուսաստանի քաղաքացի, պատմաբան և հնագետ Օքսանա Մարյախինան և իր ընկերները Հունաստանում դաժան ծեծի են ենթարկել մի խումբ ուկրաինացիների կողմից: Ուկրաինացիները հարվածել են նրա գլխին, դեմքին, ոտքերով հարվածներ են հասցրել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ինքը՝ Մարյախինան։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, երբ նրանք նշում էին Սուրբ Զատիկը։
«Ես և իմ ընկերները Աթենքի Ագիոս Կոսմասի լողափում էինք, շատ մարդիկ կային։ Արդեն երեկո էր, մեր ընկերները ցրվեց, մնացինք չորս հոգով։ Մեզնից ոչ շատ հեռու ուկրաինացիների խումբ կար, նրանք մոտ 30 հոգի էին։ Երբ մենք արդեն հավաքում էինք իրերը, նրանք սկսեցինբղավել՝ «Փառք Ուկրաինային», մեր տղաները՝ երկուսն էին մնացել, որպես պատասխան գոռացին՝ «Փառք Ռուսաստանին»։ Ուկրաինացիները ի պատասխան, անպարկեշտ խոսքեր, սպառնալիքներ հնչեցրին»,- ասել է Մարյախինան։ Ըստ վերջինիս` ուկրաինացիները, զինված տարբեր առարկաներով, հարձակվել են իրենց վրա:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է ցրել ծեծկռտուքը, երբ իր վրա հարվածներ են տեղացել, դեմքին հարվածել են երկաթե առարկայով։
Ոստիկանությունում դեպքի մասին հաղորդում ներկայացվել է: Ոստիկանները ձերբակալել են երկու օտարերկրացու, նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, այլ պետության խորհրդանիշները վիրավորելու, ռասիզմի դրսեւորումներով հանցագործության հոդվածով։






























