Հասարակություն

Ուկրաինան կրկին կփորձի անդամակցել ՆԱՏՕ-ին. Պենտագոնի ղեկավար

Ուկրաինան կրկին կփորձի անդամակցել ՆԱՏՕ-ին. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստովանում է, որ Ուկրաինան ապագայում «կձգտի կրկին դիմել» ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
 

Այդ մասին նա ասել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Կիևին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքներով։
 

«Դա (Կիևի) ինքնիշխան որոշումը կլինի։ Ապագայում, եթե նման հնարավորություն ստեղծվի, կարծում եմ, Ուկրաինան կձգտի կրկին դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է Օսթինը:
 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը, Կիևը չի փոխի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու պլանների վերաբերյալ դրույթները, որոնք նախատեսված են Ուկրաինայի Սահմանադրությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250