Հասարակություն

Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից С-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից С-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հնարավորությունը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ հանրապետությունը դեռ դիտարկում է Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման հնարավորությունը, հայտնում է TRT Haber-ը։
 

Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում էր ռուսական С-400-ների ձեռքբերում՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում ԱՄՆ-ն այս մասին։
 

«Թուրքիան շարունակում է իր որոշումը կատարել հենց սկզբից»,- ասել է նա հարցազրույցում։
 

Ավելի վաղ Դեմիրը S-400-ն անվանել էր աշխարհի լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250