«Չկարծեք, թե վախեցնելով, փափուկ բարձ դնելով կլռեցնեք հերոս տղերքի ծնողներին». ընթանում է զոհված զինծառայողների հարազատների ակցիան

 Այս րոպեներին ընթանում է Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան: Նրանք հավաքվել են Ազնավուրի հրապարակում: 

 

Չկարծեք, որ մենք երբևիցե մոռանալու ենք այն ինչ եղել է: Մեր վրեժի պայքարը մենք շարունակելու ենք: Իր բացման խոսքում հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Գեղամ Նազարյանը: 

 

«Հաճախ են հարցնում, իսկ եթե դուք լինեիք իշխանության, միթե պատերազմ չէր լինի: Մենք թույլ չէինք տա, որ պատերազմ լիներ, այդ ողբերգությունը հնարավոր էր կանխել: Այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենը ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է ինձ գժի տեղ դնեմ, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն։ Երբ որ հայտարարեցին՝ մենք մեր զրոյական կետից սկսում ենք, ոնց ուզում՝ բանակցում ենք, արդեն իսկ, ցավոք սրտի, մենք չհասկացանք, որ վճռվում է մեր որդիների ապագան: Հավաքվել ենք, որ իշխանությանը ասենք` չկարծեք, որ վախեցնելով, փափուկ բարձ գլխներիս տակ դնելով կարող եք լռեցնել հերոս տղերքի ծնողներին»:


 

Քաղաքականություն