Հասարակություն

«Ճանապարհները կփակենք այնքան, քանի դեռ Շուշիի, Հադրութի ճանապարհները փակ են». ցուցարարները փակել էին Կիևյանի կամուրջը

«Ճանապարհները կփակենք այնքան, քանի դեռ Շուշիի, Հադրութի ճանապարհները փակ են». ցուցարարները փակել էին Կիևյանի կամուրջը

 Ընդդիմադիր երիտասարդները փակել են Երեւանի Կիեւյանի կամուրջը: Այս մասին գրում է News.am:

 

Ոստիկանները սկսեցին հրելով դուրս բերել ակցիայի մասնակիցներին փողոցից: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը եւ վերականգնել երթեւեկությունը:

 

Այստեղ էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր  Արագած Ախոյանը, ով նշեց, որ պետության փողերը ոչ թե գնում են Արցախի պաշտպանությանը, այլ Նիկոլին հասարակությունից պաշտպանելուն, կարմիրբերետավորներին աշխատավարձ տալուն: «Սրա համար Նիկոլը պատասխան է տալու, սա իրեն չի փրկելու»:

 

Մեկ այլ մասնկից էլ ասաց. «Ճանապարհները Երեւանում փակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Շուշիի, Հադրութի ճանապարհները փակ են»: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250