2-ամյա աղջնակին մայրն է գցել Դեբեդ գետը. ոստիկանություն
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:
30-ամյա կինը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ` Հայաստանի սահմանին
Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հանդիպե՞լ է Հարությունյանին. Արցախից մեկնաբանում են
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Մոսկվա մեկնելը, հանդիպել է Արցախի ն...
Վարորդական իրավունքի պլաստիկ քարտերն արդեն առկա են․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր...
Գետը 2 տարեկան երեխային բերել և դեմ է առել ծառերին. երիտասարդը, վտանգելով կյանքը, փրկել է փոքրիկին
Ինչպես արդեն հայտնել էինք` արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակ...