ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի զինյալները զոհերի մարմինները թողնում են դիրքերում․ ՊՆ-ն կադրեր է հրապարակել

Ուկրաինական ազգայնական կազմավորումների զինյալները նահանջի ժամանակ զենքերն ու զոհված զինվորների դիերը թողնում են դիրքերում։ Այս մասին  ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 


Գերատեսչությունը հրապարակել է ուկրաինական զորքերի կողմից լքված տարածքների կադրերը։ 


«Ուկրաինացի ազգայնականների ստորաբաժանումը, որը չի ցանկացել կամավոր վայր դնել զենքը, գրոհի արդյունքում դուրս է մղվել ամրացված դիրքերից։ Նահանջելով ՝ ազգայնականները դիրքերում են թողել մարտական տեխնիկա, հրաձգային զինատեսակներ, հակատանկային համալիրներ, նռնականետեր եւ մեծ քանակությամբ զինամթերք, ինչպես նաեւ ավելի քան 20 զոհված զինծառայողների մարմիններ», - նշել են Պաշտպանության նախարարությունից։ 


 

Քաղաքականություն