Անընդունելի է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի անեքսիան․ պատգամավոր

Գրենլանդիայի պատգամավոր Կունո Ֆենկերը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, անընդունելի է համարել կղզու ԱՄՆ-ի կողմից անեքսիան և մեղադրել Դանիային Գրենլանդիան ինքնիշխանությունից զրկելու մեջ։

«Որպես անկախության կողմնակից կուսակցություն, ես գրեթե կանվանեի մեզ հայրենասերներ։ Մենք չենք ընդունում անեքսիան։ Մենք չենք ընդունում Գրենլանդիայի զավթումը։ Եվ մենք նաև ցանկանում ենք ազատվել մեր ներկայիս անեքսիոն պետությունից՝ Դանիայից, մեր ներկայիս փաստացի գաղութարարից՝ Դանիայից», - ասել է նա։

Ֆենկերը հավելել է, որ Գրենլանդիան ցանկանում է պահպանել միջազգային իրավունքը և ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև ապագաղութացման գործընթացին, որը հաջորդել է կղզու Դանիայի կողմից 1953 թվականին գաղութացմանը։


Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզու զավթման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։

Պատահարներ