ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տվերում հրդեհից փրկվելու համար մարդիկ պատուհաններից դուրս են նետվել․ մանրամասներ
Առնվազն յոթ մարդ է զոհվել Տվերի օդատիեզերական պաշտպանության զորքերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները և նշում, որ 35 մարդու հաջողվել է տարհանվել։
Հրդեհից փրկվելու համար մարդիկ պատուհաններից դուրս են նետվել փողոց։ Հրդեհի տարածքը, ԶԼՄ-ների տվյալներով, արդեն հասել էր շուրջ 2,5 հազար քառակուսի մետրի։ Հրդեհին հատկացվել է ծանրության երրորդ աստիճան։
Հրդեհը բռնկվել էր վարչական շենքի երկրորդ հարկում։ Նախկինում հրդեհի պատճառ կարող էր լինել հին շենքի էլեկտրական ցանցի վթարային շահագործումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին, ժամը 12:00-ի սահմաններում Տվերում հրդեհվել է օդատիեզերական պաշտպանության զորքերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի շենքը։ Սկզբում տեղեկություններ կային մեկ զոհի և 17 վիրավորի մասին։






























