ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիուպոլի հեռուստաաշտարակի վրա բարձրացվել է Դոնեցկի դրոշը

Մարիուպոլի հեռուստաաշտարակի վրա՝ քաղաքի ամենաբարձր կետում, բարձրացվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշը։ Այս մասին գրում է 360tv-ն:

 

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել էր, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլը։ 

 

«Քաղաքը վերցված է ամբողջությամբ և անդառնալիորեն։ Ամբողջ տարածքը սիստեմատիկ կերպով մաքրվել է ազգայնականներից... վերահսկողության տակ է վերցվել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունեցող Ազովստալ մետալուրգիական կոմբինատի վարչական շենքը, մաքրվել է ողջ հարակից տարածքը»,- գրել է նա Telegram-ում։

Քաղաքականություն