ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմում ահաբեկչություն է կանխվել

Ղրիմում ահաբեկչություն է կանխվել։ «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցը Սիմֆերոպոլում պատրաստել են երկաթուղու պայթեցումը ՝ Ղրիմի թաթարների «Ղրիմ» կամավորական գումարտակի պարագլուխների ցուցումով։ Այս մասիմն գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությանը։ 


«Սիմֆերոպոլում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից, որը երկաթուղային ուղիների պայթեցման նախապատրաստություն էր իրականացնում ղրիմա-թաթարական «Ղրիմ» Իսլամական կամավորական գումարտակի պարագլուխների ցուցումով, որոնք մասնակցում են Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի դեմ մարտական գործողություններին», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ ահաբեկչի տնից առգրավվել են երեք կիլոգրամ ընդհանուր զանգվածով երկու ինքնաշեն պայթուցիկներ, երկու էլեկտրադետոնատորներ, ծայրահեղական գրականություն, «Ղրիմ» գումարտակի դրոշ եւ քարոզչական թռուցիկներ:


Հարուցվել է քրեական գործ ՝ ահաբեկչության նախապատրաստման եւ պայթուցիկ սարքերի ապօրինի պահման դեպքի առթիվ ։

Քաղաքականություն