Ուկրաինայից մեկնաբանել են արեւմտյան գործընկերներից կողմից նոր ինքնաթիռներ ստանալու վերաբերյալ լուրերը

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ նոր ինքնաթիռներ չի ստացել արեւմտյան գործընկերներից և որ Կիևին տրամադրվել են միայն պահեստամասեր։

 

«Ուկրաինան գործընկերներից նոր ինքնաթիռներ չի ստացել: ԱՄՆ կառավարության աջակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը պահեստամասեր և բաղադրիչներ են ստացել շահագործման մեջ գտնվող ինքնաթիռների պարկի վերականգնման և վերանորոգման համար»,- ասված է հրամանատարության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

Երեքշաբթի օրը Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ուկրաինան վերջերս ստացել է լրացուցիչ ինքնաթիռներ որպես ռազմական օգնություն, բայց ոչ ԱՄՆ-ից: Նա նշել է, որ չի հրապարակի մանրամասները։ Սակայն, ըստ Քիրբիի, Կիևն այժմ ունի ավելի մեծ թվով օպերատիվ մարտական ​​ինքնաթիռներ, քան երկու շաբաթ առաջ:

Քաղաքականություն