Տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել են տարբեր ավտոմեքենաներից թալանված գազաբալոններ

Ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական ավտոմեքենա թալանողին են հայտնաբերել։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 04։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում Բագրևանդի փողոցում նկատել են Opel մակնիշի ավտոմեքենան, ով պարեկներին տեսնելով, դիմել է փախուստի։  

 

Պարեկները հետապնդել են նրան, որից հետո վարորդը ավտոմեքենան թողնելով ամայի վայրում, դիմել է փախուստի։ Պարեկները հետապնդել ու կարողացել են բռնել նրան, որից հետո բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։  Նրա ավտոմեքենայում հայնաբերվել է 3 հատ ավտոմեքենայի գազաբալոն։

 

Նա հայտնել է, որ դրանք նույն օրը գողացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում կայանված տարբեր ավտոմեքենաներից։

Կայքի տեղեկություններով՝ գողություն կատարողը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գ․-ն է։ 

 

Մեսրոպ Գ-ին հետապնդելիս, ոտքի մասում վնասվածք է ստացել պարեկը, ով տեղափոխվել է  հիվանդանոց։  Նույն օրը, ժամեր անց, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 46 ամյա Գագիկ Ղ․-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնն ու էկեկտրական մարտկոցը։  Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 40-ամյա Ալեքսան Տ-ն, և հայտնել, որ նույն օրը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնն ու էլեկտրական մարտկոցը։  Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Դ․-ն և հայտնել, որ նույն օրը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։  Կան կասկածներ, որ պարեկների կողմից հետապնդված ու վնասազերված գողը հենց այս ավտոմեքենաների գազաբալոններն է գողացել։