Մայրաքաղաքում ապօրինի տեղադրված և ապամոնտաժված էլեկտրամոբիլային լցակայանները կտեղադրվեն այլ վայրերում
«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Ճիշտ կլինի, որպեսզի դրանք տեղադրվեն փակ տարածքներում, օրինակ` Օպերայի գետնանցումում»,-նշեց Սարգսյանը:
Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Հարկ է նշել, որ լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ում տագնապ է հայտարարվել
Մեր տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարության շենքում տագնապ է հայտարարված։ ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ տագնապը եղե...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Մեմեր՝ «բազմոցին հանգիստացող Էմանուել Մակրոնը»
Սոցցանցերում կրկին քննարկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրապարակած լուսանկարները։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ...
Տեղումներ կլինեն․ առաջիկա օրերի եղանակի մասին
Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զ...