Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում․ 64-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին

Երեկ, ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Վասիլի Գևորգյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Օշական համայնքում Հովհաննիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ 73-ամյա Լաուրա Ավետիսյանին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կնետրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։  

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն դասակի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։