Times New Roman, Arial, Verdana, Tahoma և Helvetica տառատեսակները արգելափակվել են ռուսաստանցի օգտատերերի համար. Ведомости

Ամերիկյան Monotype ընկերությունը, որին պատկանում են Times New Roman, Arial, Verdana, Tahoma և Helvetica տառատեսակների իրավունքները, ռուս օգտատերերի համար արգելափակել է կայքի գրադարանի մուտքը։ Այս մասին գրում է Ведомости-ն:
 

Տեղեկությունը լրատվամիջոցին հայտնել է ռուսական ՏՏ ընկերություններից մեկի աղբյուրը։ Նշվում է, որ Monotype-ը Ռուսաստանում հասանելի է, սակայն երբ փորձ է արվում բացել տառատռսակների կատալոգով էջը, ռուսաստանցի օգտատերը տեսնում է մուտքի արգելման մասին հաղորդագրություն:

 

«Կայքի սեփականատերը կարող է սահմանափակումներ մտցնել, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել կայք», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայց VPN ծառայությունից օգտվելիս էջը բացվում է, և օգտատերը հարթակում գրանցվելիս հասանելիություն է ստանում տառատեսակներին:

Քաղաքականություն