Ինչու է Գերմանիան կախված ռուսական էներգակիրների մատակարարումներից. Spiegel

Spiegel հրատարակությունը պատմել է, թե ինչու է Գերմանիան կախված ռուսական էներգակիրների՝ նավթի և գազի մատակարարումից։ Այս մասին գրում է Газета-ն՝ հղում տալով լրատվամիջոցին:
 

Պարբերականը հիշեցրել է, որ դեռևս 1970-ականներին եվրոպական շատ երկրներ հույսը դնում էին գազի վրա՝ որոշելով հրաժարվել ածուխից։ Բացի այդ, հոդվածի հեղինակը նշել է «պատմական սխալ զարգացումը» և «ԳԴՀ-ի ժառանգությունը», որով նա նկատի ուներ Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի, այնուհետև Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների կանոնավոր օգտագործումը։
 

«Ներկայումս ներքին բնական գազի սպառման ավելի քան 90%-ը ներկրվում է խողովակաշարերով։ Հիմնականում երեք երկրներից՝ Ռուսաստանից, Նորվեգիայից և Նիդեռլանդներից։ Իսկ Նորվեգիայից և Նիդեռլանդներից առաքումները գրեթե անհնար է ավելացնել»,- գրում է Spiegel-ը:
 

Այլընտրանքը կլինի հեղուկ բնական գազը, որը կարող է մատակարարվել լցանավերով արտադրող երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Քաթարը կամ Ավստրալիան: Այնուամենայնիվ, Գերմանիան դեռ չունի բնական հեղուկ գազի իր սեփական նավահանգիստը։

Քաղաքականություն