Դատավորը կարող է վարակվել կորոնավիրուսով. ԲԴԽ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության չի ենթարկի

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի՝ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով դատական ակտը նիստում անձամբ չհրապարակելու համար։

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Սերգեյ Չիչոյանի, մերժեց դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից: Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն, ըստ էության, լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ ո՞ր դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

Քաղաքականություն