Արցախի ԱԱԾ-ն՝ «ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին» լուրի մասին
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է․
«Այսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։ Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։
Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ում տագնապ է հայտարարվել
Մեր տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարության շենքում տագնապ է հայտարարված։ ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ տագնապը եղե...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այսօր սպասվում է քամու ուժգնացում․ հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ...
ԱԻՆ-ը երկրորդ երկրաշարժի մասին է հայտնում
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ռուբլու և դոլարի փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.30 դրամով, վա...