Դաշտ են բերվել նոր ռեսուրսներ` ընդդիմադիրներին թիրախավորելու համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում ուշագրավ զարգացումներ են ընթանում։ Մասնավորաբար, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներից ելնելով՝ բավականին ակտիվ է խորհրդարանական ընդդիմությունը, որը փորձում է կիրառել նոր գործիքակազմեր։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ տեղեկատվական դաշտում բավական ակտիվ գործունեություն է իրականացնում նաև իշխանությունը, մասնավորաբար տոտալ գրոհ է սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք տեղեկություններ ունենք, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ մեկ տասնյակ նոր կայքեր են բացվել, որոնք ակտիվ «տիրաժավորվում» են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից։ Այդ ռեսուրսների հիմնական խնդիրը ոչ այնքան իշխանությունների գովերգումն է, որքան տեղեկատվական դաշտում ակտիվ ընդդիմադիր գործիչներին ուղղված վարկաբեկիչ արշավը։
Հավելենք, որ այդ «գիծը» տարածելու համար օգտագործվում են ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթը, այլև Տիկ-տոկ և Ինստագրամ սոցիալական ցանցերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...