«Զիփլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս է սայթաքել և ընկել». մանրամասներ՝ ողբերգական դեպքից
«Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հաճախորդին օգնելիս սայթաքել է եւ ընկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանն՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին։ Նախօրեին ժամը 18:50-ի սահմանում զիփլայնի 7 մետր բարձրությամբ տնակից ընկնելու հետեւանքով մահացել է զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, մահացել է։
«Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանն ասաց, որ զիփլայնի տարածքը շուրջ մեկ տարի էր վարձակալությամբ տրված Հայկ Գրիգորյանին։ Ողբերգական դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր․ նոր մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աբրահամյանը տեղեկացնում է․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին «Երազ» այ...
Քիչ առաջ ահազանգել են ԱԻՆ և ասել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված
Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտ...
Ողբերգական դեպք Երևանում․ 18-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազ...
Գորիսում 56–ամյա տղամարդ է սպանվել. սպանության կասկածանքով որոնվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերը
Գորիսում 56–ամյա տղամարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, նշելով, որ ապրիլի 10–ին՝ ժամը 23։20-ի սահմաննե...