Կաթնամթերքի գները կարող են բարձրանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար ամսին պանրի արտադրության ծավալները նվազել են 4.3, թթվասերինը՝ 10.7, մածունինը` 7.1, իսկ կաթնաշոռինը` 9.4 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 21.5 տոկոսով պակասել են:
Մասնագետների խոսքերով՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն կաթնատվության կրճատման, այլեւ անասնագլխաքանակի նվազման հետ: Բացի այս, նկատենք, որ Հայաստանը ներկրում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած:
Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ չի բացառվում, որ առաջիկայում կաթի փոշու ներկրման ծավալները զգալի պակասեն, եւ, դրան զուգահեռ, կաթնամթերքը կթանկանա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ում տագնապ է հայտարարվել
Մեր տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարության շենքում տագնապ է հայտարարված։ ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ տագնապը եղե...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Այսօր Հայաստանում գործող բանկերում 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.72 դրամով, առավելագույնը՝ 5.60 դրամով, միջինը՝ 5.33...
Հայաստանում գազի գինը թանկացավ
Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ։ Այն հաստատված ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։...
«Սյունիքում ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք»․ Գագիկ Սուրենյան
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լո...