ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները ներխուժել Փառուխ. Փաշինյանը պատմում է
Ադրբեջանը, հասկանալով, որ ԼՂ հիմնախնդիրն առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, փորձում է փակել ԼՂ հարցը և այս գործողությունը մեկնարկել է Ասկերանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու միտում ունի: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Փառուխի իրադարձությունները փաստում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ:
«Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և սա պետք է երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։
Ցավով ենք արձանագրում սա, և այն, որ չնայած ՌԴ ՊՆ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ակնկալում է՝ ՌԴ խաղաղապահները կոնկրետ քայլեր կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումների՝ խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս բերելու և 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս-քվոն վերականգնելու համար.
«Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի գործունեությունը կամ հնարավոր անգործությունը կարժանանա պատշաճ քննության»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր փոփոխություն` ԱՊՊԱ համակարգում
Ֆեյսբուքյան օգտատեր Անդրեյ Միսակյանը գրել է. «ԱՊՊԱ փոփոխություններում մի խնդրահարույց կետ կար, որ եթե առաջ տաքսի էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող են արդյոք ՀՀ քաղաքացիներն անշարժ գույք գնել Թուրքիայում և Ադրբեջանում. մանրամասներ
Վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խախտումդ խախտումով կտրեմ. մեքենաների բախումը` համացանցային մեմ
Համացանցում ակտիվ քննարկաման առիթ է դարձել մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած մի խախտում, որի ընթացքում մեքենաներից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Русский корабль, иди на х*й!». հայտնի խոսքրի հեղինակ զինվորականը ողջ է և պարգևատրվել է
«Русский военный корабль, иди на х*й!». հայտնի խոսքրի հեղինակ զինվորականը ողջ է և պարգևատրվել է արիության մեդալով: Այս մ...