Մարիուպոլում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժել է 11 խաղաղ բնակիչ

Մարիուպոլի նախկինում ազատագրված հատվածում 11 խաղաղ բնակիչներ վիրավորվել են ուկրաինական զորքերի հրետակոծության հետևանքով, այս մասին հայտնել է կրակի դադարեցման վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնի ներկայացուցչությունը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Զոհերի ցուցակում 2007 թվականին ծնված երեխա կա։ 


2014 թվականին Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության հռչակման ժամանակ Մարիուպոլը, որի բնակչությունը կազմում էր մոտ 450 հազար մարդ, հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքն էր Դոնեցկից հետո։ Սակայն այդ տարվա հունիսին ուկրաինական ուժայինները վերականգնել են վերահսկողությունը Մարիուպոլում, և նրա արևելյան արվարձանները դարձել են Ուկրաինայի հակամարտության ամենաթեժ վայրերից մեկը։ 

 

2022 թվականի մարտի 7-ին Դոնեցկի Վոստոկ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովն ասաց, որ քաղաքը շրջապատված է, և սկսվել է նրա որոշ թաղամասերի մաքրում։ Ներկայումս քաղաքում ընթանում են ազատագրական մարտեր։ Մարիուպոլում ուկրաինական այլ ստորաբաժանումների թվում կա «Ազով» ազգայնական գունդը, որի մարտիկների դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնությունում։

Քաղաքականություն