ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս զինվորականները Կիևի մարզում անցակետեր են տեղադրել
ՌԴ զինված ուժերը Կիևի մարզում հսկիչ կետեր են տեղադրել զինտեխնիկայի շարասյուների անվտանգ տեղաշարժի համար, համապատասխան կադրերը հինգշաբթի հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
50 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում են ճանապարհների վրա և երկայնքով տեղադրված արգելապատնեշներ, պարկեր և տարբեր խոչընդոտներ: Ճանապարհներով անցնում են բեռնատարներ, «ՈւԱԶ-պատրիոտ» մակնիշի մեքենաներ և զրահափոխադրիչներ։ Երթևեկության անվտանգությունն ապահովում են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները՝ V մակնշմամբ։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ անցակետերում հատուկ ուշադրություն է դարձվում մեքենաների ստուգմանը, այդ թվում՝ զենքի և զինամթերքի առկայությանը, որպեսզի կանխվի զինված ազգայնականների տեղաշարժը, որոնք շարունակում են հարձակվել քաղաքացիական անձանց վրա։ Զինվորական անձնակազմը նաև ապահովում է մարդասիրական բեռների առաքման և փախստականների տարհանման անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինա ուղարկված օգնության մեջ մարգարինի տուփերում պենոպլաստ է եղել
Չեռնիգովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը ցույց է տվել, թե ինչպես են որոշ անբարեխիղճ քաղաքացիներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա վարդագույն փոշի են լցրել
Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովի մարդաշատ, բնակելի թաղամասերից մեկում արկ է ընկել
Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Խարկովի փողոցներից մեկում տեղադրված տեսախցիկի ֆիքսած կադրերը, որում երևում է,...
Ստախանովում հրետակոծության ժամանակ վնասվել է գազատարը և բնակելի տներ
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստախանով բնակավայրում ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով վնասվել է հինգ տո...