Ինչպես է Ստեփանակերտում իրականացվում ձնամաքրման աշխատանքները
Այսօր՝ մարտի 21-ին, ԱՀ նախագահի հանձնարարականով` պետական բոլոր հիմնարկների աշխատողներն իրենց աշխատավայրում հարակից տարածքներում իրականացրել են ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության համակարգման բաժնի վարիչ Մարինե Հակոբջանյանն ասել է, որ Նախագահի աշխատակազմն էլ է ներգրավվել մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներին:
«Բոլորիս համար վերջին տարիների կտրվածքով աննախադեպ երևույթ է Արցախում ձյան նման առատությունը: Հանրապետության տարածքում ձնամաքրման աշխատանքները թողնել միայն Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան կառույցների վրա, ճիշտ չէ՝ հաշվի առնելով ռեսուրսների և հնարավորությունների սահմանափակ լինելը: Ամեն մեկիս պարտքն է մասնակից լինել ձնամաքրման աշխատանքներին ու մեր ավանդը բերել մայրաքաղաքի կենսագործունեության վերականգնման գործին, որպեսզի ոչ մի խափանում չլինի, բոլոր ծառայությունները գործեն բնականոն»,-նշել է Հակոբջանյանը:
[eb1531e30cc637723620f79e5c359692.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
Տաքսու տղամարդ ուղևորը ավտոմեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետել
Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին...
Լուսանկարներ․ Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի
Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով...
Վաղը 36 ժամով կդադարեցվի Երևանի և 3 մարզերի որոշ հատվածների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....