Տաքսու տղամարդ ուղևորը ավտոմեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետել
Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Մինչ կժամանեին ոստիկաններն ու քննիչները, պարեկները պարզել են, որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։ Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
Լուսանկարներ․ Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի
Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով...
Մոսկվան դադարեցնում է Կիևի ութամյա պատերազմը․ Լավրով
Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը ութ տարի վարում էր Դոնբասի բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախար...