44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը․ ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն։
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Այսօր Հայաստանում գործող բանկերում 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.64 դրամով, առավելագույնը՝ 4.50 դրամով, միջինը՝ 3.99...
Եղանակի մասին՝ թարմացված տվյալներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ...
Բուք և ձյուն, փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ ՀՀ տարածքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային...
Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն «կհարվածի բոլորին». պաշտոնական Կրեմլ
Ինչպես արդեն հայտնել էինք, ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում, որտեղ առանձին նախադասությու...