Ի՞նչ է սա ցույց տալիս՝ խաբեություն․ ինչի մասին է խոսում Զելենսկին
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ներդնել Ռուսաստանից չհեռացած կորպորացիաների վրա ազդելու մեխանիզմ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Միջազգային շատ ընկերություններ դեռ չեն լքել ռուսական շուկան, չնայած լուրջ պատժամիջոցներ են սահմանվել, բոլորդ գիտեք այս ապրանքանիշերը։ Որոշ ընկերություններ ասել են, որ հեռացել են, բայց իրականում սպասում են, թե ինչպես կավարտվի ամեն ինչ և երբ հնարավոր կլինի վերադառնալ ռուսական շուկա։ Նեսթլեն, օրինակ, դեռ շարունակում է առևտուրը։ Philip Morris-ը դեռ շարունակում է փող աշխատել։ Եվ նրանք, ովքեր ասում էին, որ իրենք դուրս են եկել ռուսական շուկայից, նույնիսկ որևէ մեկին չեն ազատում աշխատանքից»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Միասնական էքսպեդիցիոն ուժերը (JEF) կազմող երկրների ղեկավարների հանդիպմանը։
Նրա կարծիքով, դա վկայում է Ուկրաինային ստելու հանգամանքի մասին։
«Ի՞նչ է սա ցույց տալիս՝ խաբեություն, Ուկրաինային խաբեության մասին։ Այսօր կորպորացիաների վրա ազդելու ոչ մի միջազգային մեխանիզմ չկա»:
«Սա պետք է լուծվի, որոշեք հիմա»,- հավելել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
Մոսկվան դադարեցնում է Կիևի ութամյա պատերազմը․ Լավրով
Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը ութ տարի վարում էր Դոնբասի բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախար...
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ա...