ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել ենք փոխզիջումային տարբերակին․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։ 
Այդ մասին նա հայտարարել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։ 
Պոդոլյակի խոսքով՝ Մոսկվան փոխել է պատկերացումները հակամարտության մասին։ 
Ուկրաինական կողմի ներկայացուցիչը նշել է, որ կողմերը քննարկում են տարբեր առաջարկներ։ «Դրանք  բազմաթիվ են, տասնյակներով»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանք առնչվում են կրակի դադարեցմանն ու ռուսական զորքի դուրսբերմանը։ 

Նա տեղեկացրել է, որ երբ պատրաստ լինի փաստաթղթի ավարտական տարբերակը, կհանդիպեն և այն կստորագրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Քաղաքականություն