Կադիրովը խոսել է «հարյուր հազարավոր երիտասարդների» մասին, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա
Չեչնիայում հարյուր հազարավոր երիտասարդներ միանում են «Մենք ռեզերվ ենք» հայրենասիրական ակցիային և ցանկանում են համալրել կամավորների շարքերը Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ, ասել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Անկեղծորեն ուրախ եմ, որ «Մենք ռեզերվ ենք» հանրապետական հայրենասիրական ակցիային միանում են ոչ միայն ուժային կառույցների աշխատակիցները, այլև հարյուր հազարավոր երիտասարդներ, ովքեր ցանկանում են համալրել կամավորների շարքերը։ Գնահատում եմ մեր ժողովրդի համերաշխությունը, նրանց անվախությունն ու խիզախությունը ցանկացած սպառնալիքի առաջ»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։,
Չեչնիայում փետրվարի վերջին մեկնարկել է «Մենք ռեզերվ ենք» ֆլեշմոբը՝ ի աջակցություն Ուկրաինայում հատուկ գործողության մասնակցող իրավապահների։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ա...
Մարդիկ լքում են գյուղերը․ Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին
Մարդիկ լքում են գյուղերը, չունեն ապրուստի միջոց և այսքանը հերիք չէ, պետությունն էլ որևէ աջակցություն չի ցուցաբերում ադրբ...