
«Թող վայելեն միմյանց հետ շփումը, առանց Ռուսաստանի». Ռուսաստանն այլևս չի մասնակցի ԵԽ-ին

Ռուսաստանն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում նշում են, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել միջազգային իրավունքը իր աշխարհակարգով փոխարինելու Արևմուտքի քայքայիչ գործողությունների հետ։
Ըստ ռուսական կողմի՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակում են Եվրոպայի խորհրդի ու Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքի կործանման գիծը։
«Թող վայելեն միմյանց հետ շփումը, առանց Ռուսաստանի»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։